«Բարսելոնայի» տնօրեն Գիլյերմո Ամորը հայտարարել է, որ ակումբն իսպանական Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայից դեռևս թույլտվություն չի ստացել հարձակվողի ձեռք բերել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո՝ կապված Լուիս Սուարեսի և Ուսման Դեմբելեի վնասվածքների հետ:
«Խոսակցությունները շատ են, բայց ֆեդերացիան դեռևս մեզ կանաչ լույս չի տվել: Պաշտոնական պատասխան չի եղել: Եթե այն ստանանք, ակումբը համապատասխան որոշում կկայացնի: Նախ մենք պետք է սպասենք որոշմանը: Բայց «Բարսելոնան» շատ է աշխատում այդ հարցի շուրջ:
Մենք քրտնաջան աշխատում ենք ամեն օր, վերլուծում ենք, փորձում ենք բարելավել թիմը: Երբ ժամանակը գա, լավագույն որոշումը կկայացնենք ակումբի համար»,- Ամորի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
«Բարսելոնան» 24 խաղից հետո 52 միավոր վաստակելով, Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում: