ՊՍԺ-ն դիետոլոգ է վարձել թիմի ֆուտբոլիստների համար։ Ինչպես հայտնում է La Parisien-ը, նման որոշում է կայացրել փարիզյան ակումբի ֆուտբոլային հարցերով խորհրդական Լուիշ Կամպուշը։
Հաղորդվում է, որ դիտոլոգի առաջին որոշումն է եղել ֆուտբոլիստներին թույլ չտալ օգտագործել Coca-Cola և սառը թեյ։
Հատկանշական է, որ Coca-Cola-ն արդեն 22 տարի համարվում է ՊՍԺ-ի հովանավորը։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
























































