ՊՍԺ-ում անհանգստացած են Կիլիան Մբապեի ու Նեյմարի կոնֆլիկտից և կփորձեն լուծել այդ հարցը։
«Մոնպելյեի» հետ հանդիպումից հետո (5:2) բրազիլացին դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ ֆրանսիացին դարձել է հիմնական 11 մետրանոցներ իրացնողը։ Բացի այդ, տեղեկություններ են հայտնվել, որ Մբապեն ՊՍԺ-ին խնդրել է վաճառել Նեյմարին։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, ակումբը կկազմակերպի խաղացողների հանդիպում՝ քննարկելու այդ հարցը։
Հանդիպմանը ներկա կլինեն գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն և ակումբի փաստացի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը։