Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգին»։
«Հոֆենհայմը» 2-3 հաշվով պարտվեց մրցակցին։ «Գայլերի» կազմում հեթ-տրիկ է գրանցել Վաութ Վեգորսթը։ «Հոֆենհայմի» գոլերը խփել են Քրիստոֆ Բաումգարտները և Անդրեա Կրամարիչը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տանտերերի հայտացուցակում էր, սակայն խաղաժամանակ չստացավ։ Ադամյանը նոր է ապաքինվել կոճի վնասվածքից։