ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը համաձայնել է տեղափոխվել «Նապոլի»: Այս մասին հայտնել է ինսայդեր և լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ակումբները պետք է պայմանավորվեն միմյանց միջև ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։
Եթե ՊՍԺ-ն համաձայնի Նավասին վճարել նրա աշխատավարձի մի մասը, գործարքը կկայանա: Ակնհայտ է, որ խոսքը վարձակալության մասին է։
Ավելի վաղ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտնել էր, որ նոր մրցաշրջանում հիմնական դարպասապահը կլինի Ջանլուիջի Դոնարուման։