«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին:
«Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանա՞լ.․․ Դա ձեր ենթադրությունն է, ոչ թե այն, ինչ ինձ ասում է Կրիշտիանուն:
Ես գործ ունեմ այն խաղացողների հետ, որոնց մենք ունենք, և մենք պլանավորում ենք այս մրցաշրջանն անցկացնել Ռոնալդուի հետ։ Հարկավոր է նրան ընդգրկել թիմում»,- տեն Հագին է մեջբերում Utdreport-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» այս մրցաշրջանի երկրորդ խաղը կանցկացնի օգոստոսի 13-ին «Բրենտֆորդի» հետ արտագնա խաղում: