Սոչիում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքի ընթացքում, «Արարատը» անցկացրել է իր 3-րդ ընկերական հանդիպումը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Երևանյան թիմը փորձարարական կազմով մրցել է ռուսական «Ֆորտե Տագանրոգի» հետ: Հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով:
«Արարատի» կազմում գոլի հեղինակ դարձան ՝ Դմիտրի Ռիժովը, Դավիթ Արշակյանը և Ռամազան Իսաևը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին «Արարատը» կանցկացնի իր վերջին ընկերական հանդիպումը՝ մրցելով Մոսկվայի «Սպարտակի» հետ: