16-ամյա ծանրորդ Ժորա Գրիգորյանը երկամարտի 225 կգ արդյունքով երկրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում:
55 կգ քաշայինների պայքարում պոկում վարժությունում Գրիգորյանը գլխավերևում պահել է 100 կգ ծանրաձողն ու փոքր բրոնզե մեդալ նվաճել, իսկ հրում վարժությունում ցուցադրած 125 կգ արդյունքում դարձել է փոքր ոսկե մեդալակիր:
Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել Ռումինիայի ներկայացուցիչը՝ երկամարտի 225 արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի ներկայացուցիչը (221 կգ):
Հիշեցնենք՝ ավելի վաղ Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոններ էին դարձել գյումրեցի ծանրորդներ Միքայել Չոլակյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը: