«ՌԲ Լայպցիգի» պաշտպան Մոհամեդ Սիմականը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում։
Ինչպես տեղեկացնում է Lequipe-ը, ՊՍԺ-ն մտադիր է իր շարքերը համալրել 22-ամյա ֆրանսիացու միջոցով։
Փարիզյան թոփ-ակումբն իր ուշադրությունը սևեռել է Սիմականի վրա՝ սլովակ Միլան Շկրինյարի տրանսֆերի ձախողված բանակցություններից հետո:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում Սիմականը «ցլերի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, դարձել է մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։