Ավարտվեց ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրը։ F խմբում միմյանց դեմ մրցում էին Շվեդիայի և Իսպանիայի ազգային հավաքականները։
Ստոկհոլմում չափազանց հետաքրքիր պայքար ծավալվեց։ Հանդիպման հաշիվը բացվեց 50-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Մարկուս Բերգը։ Գոլի դրվագում գերազանց սեյվով աչքի ընկավ Դավիդ դե Խեան, սակայն դա չփրկեց իրավիճակը։ Մոտ 10 րոպե անց իսպանացիների դարպասապահը վնասվածքի պատճառով ստիպված էր լքել խաղադաշտը։ Դե Խեայի փոխարեն հանդիպումը շարունակեց Կեպա Արիսաբալագան։
Մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ռոդրիգո Մորենոն գրավեց մրցակցի դարպասը և ապահովեց իսպանացիների տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում։