«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է 2019/20 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում տարբեր թիմերի հնարավորությունների մասին:
«Յուվենտուսը» մրցաշրջանի մեկնարկից առաջ Չեմպիոնների լիգայում իմ ֆավորիտն էր, բայց ես այդքան հաճախ չեմ դիտում իտալական ֆուտբոլ, քանի որ չեմ հասկանում, թե ինչո՞ւ նրանք 10 միավորով առջևում չեն Սերիայում Ա-ի մրցաշարային աղյուսակում (թուրինյան ակումբը ներկայումս երկրորդն է, լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Ինտերին»): Նրանք ունեն ամենամեծ հայտացուցակը, որը ես երբևէ տեսել եմ: Ավելին, նրանց խաղացողները զիլ են, դա պարզապես մի տեսակ խենթություն է:
«Բավարիան» նույնպես ուժեղ կազմ ունի, ՊՍԺ-ն անհավատալի է, երբ թիմի բոլոր առաջատարներն առողջ են: Դուք երբեք չպետք է մոռանաք նաև «Բարսելոնայի» մասին և մի մոռացեք նաև «Մանչեսթեր Սիթիին». նրանց համար Չեմպիոնների լիգան կլինի ամենակարևոր նպատակը»,- մեջբերում է Կլոպին Metro-ն :