The Athletic-ի լրագրող Լորի Ուիտուելը հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Ռայոյի» դեմ ընկերական խաղի ավարտից առաջ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը լքել է սեփական ցանկությամբ: Լրագրողը նաև կարծում է,որ 37-ամյա ֆուտբոլիստի՝ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական թիմից հեռանալը քիչ հավանական է:
«Ռոնալդուն շուտ լքեց մարզադաշտը, որպեսզի ՄՅՈՒ-ին ստիպի մտածել, թե ինչպես արձագանքել: Նույնը տեղի ունեցավ նաև նախորդ մրցաշրջանում, երբ Մանչեսթերում դերբիիՆ ներկա լինելու փոխարեն նա մեկնեց Պորտուգալիա:
Ամեն դեպքում, Ռոնալդուի հեռանալը քիչ հավանական է: Կրիշտիանուի տրանսֆերի պոտենցիալ գնորդների շրջանակը նեղացել է, և այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ մի այլ առաջարկ չի ստացել, բացի Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմերից մեկից, որի անունը չի բացահայտվում»,-ասել է Ուիտուելը: