«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է վերադառնալ Անգլիա։ Ֆուտբոլիստը հայտնվել է «Չելսիի» հետաքրքրությունների ոլորտում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի, բանակցություններն արդեն սկսվել են, բայց առայժմ միայն հարձակվողի ներկայացուցիչների հետ: «Բարսելոնան» դեռ տրանսֆերային հայտ չի ստացել:
Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականի հունվարից՝ տեղափոխվելով «Արսենալից»: Կատալոնացիների հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։
Գաբոնցի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 13 գոլի հեղինակ։