«Լիվերպուլը» 2022/2023 մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի (49,7%)։
Նման կանխատեսում է արել սուպերհամակարգիչը։ Այս մասին հայտնում է OptaJoe-ն։
Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է՝ 47 տոկոս։ Համակարգչի կարծիքով լավագույն քառյակը պետք է եզրափակեն նաև «Տոտենհեմը» և «Չելսին» ։ Մնացած թիմերի՝ Պրեմիեր լիգայում հաղթելու հնարավորությունը գնահատվում է 0,2%-ից պակաս։
Լավագույն քառյակում հայտնվելու մեծ հնարավորություններ ունեն նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»։ «Բորնմութը» (45.3%) և «Նոթինգհեմ Ֆորեսթը» (44.47%) ունեն մրցաշրջանի վերջում Չեմպիոնշիփ նահանջելու ամենաբարձր հնարավորությունները