«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բենֆիկայի» 19-ամյա հենակետային կիսապաշտպան Ժոաու Նևեշի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Record-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» պատրաստ են պորտուգալական ակումբին 100 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի համար։
Հիշեցնենք, որ Նևեշը «Բենֆիկայի» ակադեմիայի սան է։ Նա պորտուգալական ակումբի մեծահասակների թիմում է հանդես գալիս 2023 թվականից։
Այս մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 53 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։