Ջեյմի Օ’Հարան «Մանչեսթեր Յունայթեդին» խորհուրդ է տվել մեկ խաղով գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Ժոզե Մոուրինյուին։
«Տոտենհեմի» նախկին կիսապաշտպանն առաջարկել է մանկունիացիներին Անգլիայի գավաթի եզրափակիչից առաջ փոխել մարզչին։
«Մոուրինյուին նշանակեք մի քանի շաբաթով։ Ինչո՞ւ ոչ։ Գավաթ նվաճելու հնարավորություն կա։ ՄՅՈւ-ն Էրիկ տեն Հագի հետ չի կարող հաղթել, մոռացեք դրա մասին», — Օ’Հարայի խոսքն է մեջբերել talkSport-ը:
Անգլիայի գավաթի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 25-ին։