Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը (77 կգ) Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել։
Հունահռոմեական ոճի ըմբիշը օլիմպիական քվոտայի համար եզրափակիչ գոտեմարտում հաղթեց չինացի մրցակցին։
Օլիմպիական խաղերում մինչև 77 կգ քաշային կարգում հանդես կգան երեք հայ ըմբիշներ․
Մալխաս Ամոյանը Հայաստանի հավաքականից, Արամ Վարդանյանը՝ Ուզբեկստանի հավաքականից, Հայկ Մնացականյանը՝ Բուլղարիայի հավաքականից։