«Չելսիի» սեփականատեր Թոդ Բոուլին խոսել է թիմի ցուցադրած խաղի մասին։
«Վերջին երկուսուկես հանդիպումներում՝ «Տոտենհեմի», «Վեսթ Հեմի» և «Աստոն Վիլլայի» հետ երկրորդ խաղակեսում (2:2), մենք ուղղակի հիանալի ֆուտբոլ տեսանք:
Այն դինամիկ էր, ճիշտ այնպես, ինչպես մենք պլանավորել էինք․ խաղալով սեփական դարպասից, գրոհի անցնելով, ամեն ինչ շատ կազմակերպված էր, իսկ դարպասին հարվածների քանակը՝ հսկայական»,- Բուլիի խոսքն է մեջբերել ESPN-ը։
35 խաղից հետո «Չելսին» ունի 54 միավոր և Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։