«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» աջ պաշտպան Սերժինյո Դեստի ծառայություններով:
Այդ մասին հայտնում է Sport.es-ը: Նշվում է, որ «Բարսան» պատրաստ է վաճառել իր պաշտպանին:
Ֆուտբոլիստը ներառված չէ գլխավոր մարզչիչ Չավիի ծրագրերում։ Հավանական տրանսֆերի գումարը գնահատվում է 25 մլն եվրո։
Ամերիկացի պաշտպանը «Բարսելոնա» է տեղափոխվել Ամստերդամի «Այաքսից»։