Ուրբաթ օրը՝ փետրվարի 14-ին, կայացավ Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի «Մոնակո»-«Մոնպելյե» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց մոնեգասկների հաղթանակով ՝ 1:0 հաշվով: Միակ գոլը 52-րդ րոպեին խփեց հարձակվող Իսլամ Սլիմանին` ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի փոխանցումից:
Ռոբերտ Մորենոյի թիմի համար Լիգա 1-ում այս հաղթանակը անընդմեջ երրորդն էր: «Մոնակոն» վաստակեց 38 միավոր և շրջանցելով Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելյեն»՝ զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը: