«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույս ունի, որ ակումբը նորեկներ կունենա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Մենք հույս ունենք, որ կկարողանանք նոր տրանսֆերներ իրականացնել, եթե տրանսֆերային շուկան տա այդ հնարավորությունը։ Գիտեք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում դրական շարժ կա։
Մենք ցանկանում ենք իդելական կայունության հասնել ու իրականացնել այն ծրագիրը, որը կազմել ենք սկզբում։ Կստացվի՞, թե՞ ոչ, դա արդեն այլ պատմություն է»,- Արտետայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնյան ակումբը ձեռք է բերել Գաբրիել Ժեզուսին, Ալեքսանդր Զինչենկոյին, Ֆաբիու Վիեյրային, Մեթ Թերներին և Մարկինյոս Օլիվեյրային։ «Զինագործներն» այս տրանսֆերների վրա ծախսել են 120 մլն ֆունտ։
























































