ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կխաղա վաղը «Ռայո Վալյեկանոյի» դեմ ընկերական խաղին։ Այս տեղեկությունը հաստատել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
«Վաղը նա թիմի կազմում կլինի։ Տեսնենք՝ որքան կկարողանա խաղալ։
Նրանք, ովքեր «Ատլետիկոյի» խաղին սկզբից մասնակցել են (0-1), վաղը չեն խաղա։ Դրա համար էլ այլ մեկնարկային կազմ կունենանք։ Բայց նրանք, ովքեր փոխարինման էին դուրս եկել, վաղը կարող են առաջին րոպեներից խաղալ»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի կայքը։
























































