Մադրիդի «Ռեալը» այսօր անցկացրել է հերթական մարզումը։ Marca-ի փոխանցմամբ՝ ընդհանուր խմբում մարզվել է նաև Խամես Ռոդրիգեսը, ով վնասվածքի պատճառով բաց էր թողել նախորդ հանդիպումը։
Աղբյուրի տեղեկություններով՝ չնայած ընդհանուր խմբում մարզվելուն՝ Խամեսի մասնակցությունը կիրակի օրը կայանալիք «Սելտայի» դեմ խաղին մեծ հարցականի տակ է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սելտայի» դեմ խաղում խաղադաշտ է վերադառնալու Էդեն Ազարը, ով մոտ 30 րոպե խաղաժամանակ է ստանալու։
Հավելենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Սելտա» հանդիպումը կկայանա կիրակի՝ 23։55-ին։