Հունական ՊԱՕԿ-ի ռուսաստանցի սեփականատեր Իվան Սավիդին ցանկանում է գնել բրազիլական «Ֆորտալեզա» ակումբը, տեղեկացնում է UOL-ը:
Հայտնի գործարարը մտադիր է ներդրումներ կատարել բրազիլական տուրիզմի մեջ և հետքրքրված է ֆուտբոլային ակումբ գնելու մեջ:
Մայիսի վերջին Սավիդին կժամանի Բրազիլիա՝ գործարքը ավարտին հասցնելու համար:
Հիշեցնենք, որ նրան են պատկանում նաև ռուսական «Ռոստովի» բաժնետոմսերի մի մասը:
Հավելենք, որ «Ֆորտալեզան» Բրազիլիայի այս առաջնությունում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: