«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատմել է, որ 2018-ին մերժել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու առաջարկը, հաղորդում է Sport Bild-ը:
«Զարմացա, երբ ստացա նման առաջարկ: Մի փոքր մտածելուց հետո հասկացա, որ դեռ պատրաստ չեմ այդպիսի թռիչքի:
Երբ մարզիչը նման ակումբ է գլխավորում, միշտ հայտնվում է հզոր ճնշման տակ: Ես երիտասարդ մարզիչ եմ, ով դեռ շատ բան պետք է սովորի:
Վստահ եմ ՝մի օր կմարզեմ համաշխարհային գրանդներից որևէ մեկը. պետք չէ շտապել»,- ասել է Նագելսմանը:
Հիշեցնենք, որ Նագելսմանը դարձել է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը, ում գլխավորած թիմը հասել է մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:
Հավելենք, որ գերմանացի մասնագետը 32 տարեկան է: