Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Լայպցիգի» հետ հանդիպման մասին (1-2), տեղեկացնում է Sport.es-ը:
«Չկարողացանք ցուցադրել այն խաղը, որը հնարավորություն կտար շարունակել պայքարը:
Ինձ դուր եկավ «Լայպցիգի» խաղը: Նրանք արժանի հաղթանակ տարան և դուրս եկան կիսաեզրափակիչ:
Ցավոք, պետք է ընդունենք պարտությունը և շարժվենք առաջ»,- ասել է Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին «Լայպցիգը» կհանդիպի ՊՍԺ-ին: