«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մոտ է Մյունխենի «Բավարիան» ստանձնելուն:
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի, մյունխենյան ակումբը համաձայնեցրել է հնգամյա պայմանագիրը մարզչի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա մասնագետը համաձայնել է տեղափոխվել «Բավարիա» և խնդրել է «Լայպցիգի» ղեկավարությանը թույլ տալ իրեն տեղափոխվել մյունխենյան թիմ: «Բավարիան» պետք է ցուլերին 20-ից 30 միլիոն եվրո փոխհատուցում վճարի Նագելսմանի համար: