Գերմանական «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգի» հետ հանդիպման արդյունքը (0:1), տեղեկացնում է Sport Bild-ը:
«Տղաները գրեթե կատարյալ հանդիպում անցկացրին: Այդպիսի խաղ ցուցադրել մրցակցի հարկի տակ`ապշեցուցիչ է:
Մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը և վստահ էինք մեր ուժերին:
Անկեղծորեն կարող եմ նշել, որ մի փոքր զարմացած եմ: Այժմ, պետք է մտածել հաջորդ խաղի մասին»,- ասել է Նագելսմանը:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին` Լայպցիգում: