Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը DAZN-ի «Inside Inter» հաղորդման ժամանակ խոսել է «Ռոմայից» հեռանալու և «Ինտեր» տեղափոխվելու մասին։
— Ճի՞շտ է, որ Մոուրինյուն արել է ամեն ինչ, որպեսզի մնաք «Ռոմայում»։
— Այո, դա ճիշտ է։ Ոչ միայն նա, այլ ակումբի ղեկավարությունը նույնպես, սակայն մենք չկարողացանք համաձայնության գալ և որոշեցի հեռանալ թիմից։ Ինչպես տեսնում ենք, դրանից շահեցինք բոլորս։ Ես ինձ լավ եմ զգում, իսկ «Ռոման», թիմ հրավիրելով Դիբալային, ավելի է ուժեղացել։ Ես ուրախ եմ նրանց համար։
Ես «Ռոմայում» 3 հիանալի տարի եմ անցկացրել և նվաճել Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, բայց բոլորը գիտեն, որ ֆուտբոլն արագ է փոխվում։ 33 տարեկանում ես ցանկանում եմ առաջ գնալ։