«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբան վնասվածք է ստացել, որի պատճառով նա կարող է բաց թողնել Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը: Այս առումով թուրինյան ակումբը դիտարկում է Պյանիչին որպես ֆրանսիացուն պոտենցիալ փոխարինող, հայտնում է Calciomercato-ն:
Հրատարակությունը հայտնում է, որ բոսնիացին ցանկանում է վերադառնալ Իտալիայի առաջնություն։ Պյանիչը նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում» 2016-2020 թվականներին և եղել է Մասիմիլիանո Ալեգրիի թիմի հիմնական կազմի խաղացողներից մեկը։
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը, վարձավճարով հանդես է եկել«Բեշիքթաշում», անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։