«Լիոնի» առաջատար խաղացող Լուկաս Պակետան պահանջված է տրանսֆերային շուկայում։ Լոնդոնի «Տոտենհեմը» դարձել է բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի նոր հավակնորդը, հայտնում է Lequipe-ը:
Հարկ է նշել, որ մայրաքաղաքային ակումբը ցանկանում էր ձեռք բերել Պակետային ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն այն ժամանակ ֆրանսիացիները հրաժարվեցին բաց թողնել իրենց առաջատարին։
Լուկասի համար պայքարում «Տոտենհեմի» մրցակիցներն են «Նյուքասլը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Էվերտոնը»:
24-ամյա բրազիլացու տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը Լիգա 1-ի 35 խաղում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
























































