Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին:
Կատալոնական ակումբը տպավորված է 22-ամյա ֆուտբոլիստի խաղով: «Բարսելոնան» նույնիսկ պատրաստ է ակտիվացնել նրա պայմանագրով նախատեսված 111 միլիոն եվրոյի դիմաց գնման իրավունքը:
Այնուամենայնիվ, կատալոնացիներից բացի արգենտինացի հարձակվողին ցանկանում է ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալը», որը պատրաստվում է ամռանը ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջարկով դիմել իտալական ակումբին։