Սլովակիայի առաջնության երկրորդ տուրում «Սլովանը» ընդունել էր «Տրենցինին» և 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը տանտերերի պահեստայինների նստարանին էր ու դաշտ դուրս եկավ 68-րդ րոպեին։
Թիմի 4-րդ գոլի փոխանցումը կատարեց հենց Բարսեղյանը։
























































