Իտալացի հեռուստահաղորդավարուհի Իլարի Բլազին երկուշաբթի երեկոյան հայտարարել է «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտիից բաժանվելու մասին:
Այս մասին հայտնում է իտալական ANSA լրատվական գործակալությունը։
«20 տարվա ամուսնությունից և երեք գեղեցիկ երեխաներից հետո իմ ամուսնությունը Ֆրանչեսկոյի հետ դադարեցվել է, սակայն բաժանման գործընթացը կմնա անձնական հարց, և ես այլևս հայտարարություններ չեմ անելու։
Ես կոչ եմ անում բոլորին խուսափել շահարկումներից և առաջին հերթին հարգել իմ ընտանիքի գաղտնիությունը»,- ասվում է Բլազիի հայտարարության մեջ։