«Ռենն» այլևս հետաքրքրված չէ «Բարսելոնայի» պաշտպամ Սամուել Ումտիտիի ծառայություններով։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ ֆրանսիական ակումբն Ումտիտի փոխարեն ցանկանում է պայմանագիր կնքել «Բենֆիկայի» ֆուտբոլիստ Մորատոյի հետ։ «Բարսելոնան» դեռ մտադիր է վաճառել 28-ամյա ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեննը» ցանկանում է վարձակալել Ումտիտիին։ Ընդ որում, ակումբը պատրաստ չէ 100 տոկոսով իր վրա վերցնել ֆուտբոլիստի աշխատավարձը։
2021/22 մրցաշրջանում Ումտիտին «Բարսելոնայի» կազմում մեկ խաղի է մասնակցել։