ՊՍԺ-ն հետաքրքրված է «Նիցայի» կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամով, հայտնում է L’Equipe-ը:
Աղբյուրը հայտնում է, որ փարիզցիները 21-ամյա ֆրանսիացու հետ կարող են պայմանագիր կնքել այս ամառ: ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ֆուտբոլիստին ճանաչում է «Նիցայից», որտեղ աշխատել է մինչ փարիզյան թիմը գլխավորելը։
2021/22 մրցաշրջանում Թյուրամը բոլոր մրցաշարերում «Նիցայի» կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո: Կեֆրեն Թյուրամը ֆրանսիացի նախկին պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է։