«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։
Փարիզցիները դեմ չեն ձեռք բերել 37-ամյա ֆուտբոլիստին, հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան։
Նրա խոսքով՝ ՊՍԺ-ում ֆուտբոլային գծով խորհրդական Լուիս Կամպոսը կապ է հաստատել հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ չի մեկնել Թաիլանդ շրջագայության:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է այս ամառ հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2022/23 մրցաշրջանի ավարտին։