Հայտնի է դարձել «Ռեալի» կիսապաշտպաններ Մարկո Ասենսիոյի և Դանի Սեբալյոսի արժեքը։
Ինչպես հաղորդում է ABS-ը` ակումբը պատրաստ է Ասենսիոյին վաճառել 50 մլն եվրոյի դիմաց։ Ներկայումս պոտենցիալ գնորդներից առաջարկներ չկան։
Մյուս իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսին սերուցքայինները պատրաստ են վաճառել 15 մլն եվրոյով։ Սեբալյոսն ուզում է մասնակցել աշխարհի առաջնությանը և «Ռեալում» ստացած խաղաժամանակի քչության պատճառով ուզում է փոխել ակումբը։