«Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Դրիս Մերտենսը կարող է տեղափոխվել Անտվերպեն: Հաղորդվում է, որ կողմերն արդեն բանակցություններ են վարում։
Այս պահին Մերտենսն ազատ գործակալ է, բելգիական ակումբը ցանկանում է խաղացողի հետ երկամյա պայմանագիր կնքել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մերտենսը ցանկանում է մնալ «Նապոլիում»: