ՊՍԺ-ն ցանկանում է պայմանագիր կնքել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ։
L’Équipe-ը գրում է, որ 33-ամյա հարձակվողը փարիզյան թիմի գլխավոր նպատակն է հարձակման գիծն ուժեղացնելու համար։ ՊՍԺ-ի ղեկավարությունը երազում է տեսնել Լևանդովսկի-Մբապե համագործակցությունը խաղադաշտում։
Նշվում է, որ ՊՍԺ-ն բաց չի թողնի Լևանդովսկուն ձեռք բերելու ամենափոքր հնարավորությունն անգամ։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը, որն ավելի վաղ հայտարարել էր՝ ցանկանում է հեռանալ «Բավարիայից», մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 50 հանդիպման և դարձել 46 գոլի հեղինակ։