ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին ուզում է այս ամառ միանալ իտալական «Մոնցային»։ Այս մասին գրում է O Jogo-ն։
Ֆուտբոլիստը կարծում է, որ ինքը հիանալի գիտի Իտալիայի առաջնության առանձնահատկություններն ու առանց դժվարության կադապտացվի լիգային։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ բանակցություններն արագացնելու համար «Մոնցայի» ղեկավարությունը ֆուտբոլիստի կնոջը՝ Վանդա Նարային, որը նաև նրա գործակալն է, առաջարկել են սեփական շոու վարել հեռուստատեսությամբ։
Իկարդիի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024-ի ամառ։
























































