Քրիստոֆ Գալտյեն խոսել է ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ 55-ամյա մասնագետն այս պաշտոնում փոխարինեց Մաուրիսիո Պոչետինոյիին՝ ակումբի հետ կնքելով մինչև 2024 թվականը նախատեսված պայմանագիր։
«Մեծ ուրախությամբ ու հպարտությամբ եմ այսօր միանում ՊՍԺ-ին գլխավոր մարզչի պաշտոնում։ Շնորհակալ եմ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին, Լուիշ Կամպուշին և ողջ ակումբին ինձ ցուցաբերած վստահության համար։
Գիտեմ ինչ պատասխանատվություն եմ վերցնում՝ գլխավորելով այս արտասովոր թիմը, որը, անկասկած, Եվրոպայում ամենամրցունակներից ու ամենադիտարժաններից մեկն է։
Անհամբեր սպասում եմ բոլոր տաղանդավոր խաղացողների, ինչպես նաև բարձրակարգ անձնակազմի հետ աշխատելուն։
Բոլորս գիտենք, թե ՊՍԺ-ն ինչ է իրենից ներկայացնում ֆրանսիական և միջազգային ֆուտբոլում։ Ամբիցիաները, խստությունն ու թիմի պոտենցիալի օպտիմալացումը կլինեն իմ սկզբունքները։
Անհամբեր սպասում եմ այս թիմի մարզիչը դառնալու հնարավորությանն ու «Պարկ դե Պրենսի» մարզչական նստարանին հայտնվելուն»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
























































