ՊՍԺ-ն հայտարարել է արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
«Ակումբը շնորհակալություն է հայտնում Մաուրիսիո Պոչետինոյին և նրա անձնակազմին աշխատանքի համար և մաղթում ամենայն բարիք ապագայում»,- ասված է փարիզյան ակումբի հայտարարության մեջ։
Մաուրիսիո Պոչետինոն ՊՍԺ-ն մարզել է 2021-2022 թվականներին։
Նրա գլխավորությամբ թիմը նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը, Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի սուպերգավաթը։
























































