Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հաստատել է, որ իրեն չի անհանգստացնում այն ճնշումը, որն առաջացել է ակումբի վերջին անհաջոց ելույթների հետևանքով:
«Եթե ճնշման մթնոլորտում չցանկանայի աշխատել, աշխատանքի կանցնեի փոստային բաժանմունքում: Մեր աշխատանքում ճնշում միշտ կա: Մենք ձգտում ենք հասնել մեր առջև դրված նպատակներին: Ինչ-որ բան լավ չստացվեց վերջին մեկ ամսում, բայց ամեն ինչ կշտկվի:
«Ֆիորենտինայի» դեմ խաղից հետո պետք է ճաշեի «Յուվենտուսի» տնօրենի հետ, սակայն հետաձգվեց հանդիպումը, բայց հետո հանդիպեցինք ու ճաշեցինք»,-ասել է Սարին:
Հիշեցնենք, որ «Յուվեն» վերջին 5 խաղում 2 պարտություն ունի