Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը կազմել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց ծրագրում է ձեռք բերել ապագայում։
Ըստ Lequipe-ի, փարիզյան թոփ-ակումբի տրանսֆերային կարճ ցուցակում հայտնվել են չորս հայտնի ֆուտբոլիստների անուններ:
Աղբյուրը հայտնում է, որ Լիգա 1-ի չեմպիոնը հետաքրքրված է կիսապաշտպաններ Ադրիեն Ռաբյոյի, Ջոնաթան Իկոնեի, Մուսա Դիաբիի և հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի ծառայություններով։ ՊՍԺ-ն ցանկանում է համախմբել իր կազմում հնարավորինս շատ ֆրանսիական քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստների:
Վերջին մրցաշրջանում փարիզյան թիմը դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։ Մրցաշրջանի ավարտից հետո ակումբը որոշել է հրաժարվել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյից։ Փոխարենը թիմը հնարավոր է մարզի Քրիստոֆ Գալտիեն։