«Մարսելը» որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ։ Պրովանսցիների թիմը կգլխավորի Իգոր Տուդորը։
44-ամյա խորվաթ մասնագետը համաձայնել է երկու տարվա պայմանագիր կնքել ֆրանսիական ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
2021/22 մրցաշրջանում Տուդորը գլխավորել էր «Վերոնան», որի հետ նա ավարտեց մրցաշրջանը 9-րդ հորիզոնականում։
Տուդորը կգլխավորի «Մարսելը» Խորխե Սամպաոլիի փոխարեն, ով հեռացավ ակումբից տրանսֆերային քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։ 2022/23 մրցաշրջանում «Մարսելը» հանդես կգա Չեմպիոնների լիգայում։
























































