Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանը կարիերան կշարունակի Ղրղզստանի Կանտ քաղաքը ներկայացնող «Աբդիշ-Ատա» ակումբում:
Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին:
Ղրղզստանի նախորդ առաջնությունում «Աբդիշ-Ատան» 8 թիմերի միջև պայքարում 6-րդ հորիզոնականն է զբաղեցրել: Մրցաշրջան-2019-ի չեմպիոն է հռչակվել «Դորդոյ Բիշքեքը»: Այժմ «Աբդիշ-Ատան» հավաքներ է անցկացնում` նախապատրաստվելով նոր մրցաշրջանին:
Հիշեցնենք` Օրբելի Համբարձումյանը նախորդ տարվա հոկտեմբերի սկզբին լքել էր Ղրղզստանի Օշ քաղաքը ներկայացնող «Ալայ» ակումբը։ Ֆուտբոլիստի հետ խզվել էր գործող պայմանագիրը։
Օրբելին 2019-ի օգոստոսին էր տեղափոխվել Ղրղզստան ու մեկ տարվա պայմանագիր կնքել:
Այս ընթացքում նա վերականգնվում էր վնասվածքից, այնուհետև մարզավիճակը պահելու համար մոտ մեկ ամիս մարզվել է Հայաստանում: