Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանը» երեկ` փետրվարի 11-ին, առաջին ընկերական խաղն է անցկացրել`մրցելով «Սանտ Անդրեու» թիմի հետ: Հանդիպումն ավարտվել է կապանյան թիմի` 6:1 հաշվով հաղթանակով:
Այս մասին հայտնում է «Գանձասար-Կապանի» մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք` «Գանձասար-Կապանի» ուսումնամարզական հավաքը Կատալոնիայի Լյորետ դե Մարում կտևի մինչև փետրվարի 22-ը։