Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է AS-ը:
Կոստան ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, որոնք արդեն անցյալում են: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել նոյեմբերից:
Նշենք, որ «Աթլետիկոն» պաշտոնապես դեռ չի հաստատել այդ տեղեկությունը: «Աթլետիկո» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին՝ «Վանդա Մետրոպոլիտո» մարզադաշտում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում Կոստան անցկացրել է 4 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: Մադրիդյան ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: