«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն այս ամառ կարող է տեղափոխվել «Մարսել»։
Ինչպես տեղեկացնում է Ouest France-ը, «Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպանին անվճար տրամադրել ֆրանսիական ակումբին, բայց մեկ պայմանով։
Կատալոնացիները պնդում են, որ ֆրանսիացիներն իրենց վրա վերցնեն ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը։
Նշվում է, որ այս պայմանը կարող է խանգարել «Մարսելին» ձևակերպել այս տրանսֆերը։